National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
19.04.2016
Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում հանդես է եկել մամուլի ասուլիսով
1 / 1

Մոսկվայում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 19-ին «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող համաժողովի շրջանակում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել են նաեւ ռուսական լրատվամիջոցները:

Ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել համաժողովը, արժեւորել այն՝ որպես երկրների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելուն միտված միջոցառում:

Խոսելով երկրների անվտանգության եւ բարեկեցության մասին՝ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ տարածաշրջանի համար այս պահին անվտանգության եւ բարեկեցության սպառնալիք են Թուրքիան եւ Ադրբեջանը: Ադրբեջանը՝ որպես անմիջական ռազմական ագրեսիա սանձազերծող, իսկ Թուրքիան` աշխարհում միակ պետությունը, որն Ադրբեջանին այդ հանցավոր արարքներում աջակցում է, ինչպես նաեւ Հայաստանի հետ փակ պահելով սահմանները` պահում է փաստացի շրջափակման մեջ վերջինիս:

Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը խնդիրները լուծելու միակ ճանապարհը մշտապես տեսել ու տեսնում է բացառապես խաղաղ կարգավորման շրջանակում, Արցախի հարցում` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շրջանակում եւ միջազգային մարդասիրական կանոններին համապատասխան: Նա փաստել է նաեւ, որ Ադրբեջանի իշխանությունը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, խնդրի կարգավորման համար մերժելով թե՛ Մինսկի խմբի եւ թե՛ միջազգային մարդասիրական բոլոր կանոնները:
 
Ասուլիսի ավարտին ՀՀ ԱԺ փոխնախագահը եւս մեկ անգամ հորդորել է Ադրբեջանին՝ դադարեցնել ագրեսիան այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ազատ, անվտանգ ու անկախ ապրելու իրավունք ունի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am